ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
en-USru-RUhy-AM

Կրթված մարդը տարբերվում է անկիրթից նրանով,

որ իր կրթությունն անավարտ է համարում:

Կոնստանտին Սիմոնով

ԱԲՄՀԱ անցկացնում է կրթական դասընթացներ հետևյալ թեմաներով՝



ԹԵՄԱ 1

Ապացուցողական բժշկության սկզբունքներ և մեթոդաբանություն

  1. Պատմական ակնարկ՝ գաղափարի զարգացում, հասկացության սահմանում, ստեղծման նախադրյալներ:
  2. Կլինիկական համաճարակաբանությունը որպես ապացուցողական բժշկության մեթոդաբանական հիմք:
  3. ԱԲ մեթոդաբանություն՝ սկզբունքներ, քայլային ալգորիթմ, կլինիկական որոշումների ընդունման աջակցության համակարգեր:
  4. Ապացուցողական առողջապահություն՝ համակարգված ամփոփ տեսությունների հիման վրա առողջապահության զարգացման ռազմավարական ուղղությունների ընտրություն, ընդունված որոշումների արդյունավետության, անվտանգության և տնտեսական շահավետության գնահատում, առողջապահության կառավարման մարտավարությունը երեք մակարդակներում՝ առաջնային, որակավորված և մասնագիտացված բուժօգնություն:
  5. Ապացուցողական բժշկությունը Հայաստանում՝ հիմնախնդրի իրավիճակային վերլուծություն, ներդրման հնարավորություններ և ուղիներ:
     
 

 

 


ԹԵՄԱ 2

Բժշկական բարոյագիտություն և կենսաբարոյագիտություն

  1. Պատմական ակնարկ՝ տերմինաբանություն, բժշկական բարոյագիտության հասկացությունը Հիպոկրատից մինչ մեր օրերը, Բժիշկների միջազգային վարքականոն:
  2. Կենսաբարոյագիտություն՝ ստեղծման նախադրյալներ, սահմանում, բժշկական բարոյագիտության և կենսաբարոյագիտության տարբերություններ, կենսաբարոյագիտության սկզբունքներ և հիմնախնդիրներ:
  3. Մահ և մահացում՝ էյթանազիա, վիժումներ, օրգանների փոխպատվաստում:
  4. Անբուժելի հիվանդների խնամքի խնդիրներ՝ ամոքիչ (պալիատիվ) բժշկություն, հաշմանդամների խնամք, հոսպիսներ:
  5. Բժշկական նոր տեխնոլոգիաներ՝ կլոնավորում, «սուռոգատային» մայրություն, գենային «ինժեներիա»:
  6. Կենսաբարոյագիտությունը Հայաստանում՝ հիմնախնդրի իրավիճակային վերլուծություն, ներդրման հնարավորություններ և ուղիներ:
   
 
 


ԹԵՄԱ 3

Բժշկագիտական հանդեսային հրապարակումների հեղինակության ինստիտուտ

  1. Պատմական ակնարկ՝ տերմինաբանություն, գրագողությունը սկսած Հեռոդոտեսից մինչ մեր օրերը, հեղինակային իրավունքի վերաբերյալ միջազգային համաձայմանագրեր:
  2. Հանդեսային հրապարակման հեղինակության ինստիտուտ՝ պատվավոր կամ ընծայական հեղինակություն (honorary of gift authorship), հյուր հեղինակություն (guest autorship), տեսիլքային հեղինակություն (ghost authorship):
  3. Գիտական հետազոտությունների անբարեխիղճ գործունեություն՝ տվյալների հորինում և կեղծում, գրագողություն, շահերի բախում:
  4. Հեղինակային իրավունքի ինստիտուտը Հայաստանում՝ հիմնախնդրի իրավիճակային վերլուծություն:
   
 
 


ԹԵՄԱ 4

Բժշկագիտական գրականության ընթերցում

  1.  «Տեղեկատվություն» հասկացություն, բժշկագիտական տեղեկատվություն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը` մ.թ.ա. մինչև մեր օրերը:
  2. Անհրաժեշտ բժշկագիտական տեղեկատվության որոնման ռազմավարություն՝ ի՞նչ, ինչի՞ համար և ինչպե՞ս է պետք կարդալ, կարդալու ալգորիթմ, անհրաժեշտ տեղեկատվության «զտում», գիտնականի «աղբարկղ»:
  3. Գիտաբժշկական հոդվածների հարաբերական արժեք, ապացուցողական տեղեկատվության համակարգ (4S):
  4. Ապացուցողական բժշկագիտական տվյալների որոնման արդյունքների կիրառումը կլինիկական գործունեության մեջ:
     
 
 

 


ԹԵՄԱ 5

Բժշկագիտական տեղեկատվական գրագիտություն

  1. Տեղեկատվական գրագիտություն` սահմանումը, հակարգչային գրագիտություն (computer literacy), մեդիագրագիտություն (media literacy), տեղեկատվական իրավասություն/բանիմացություն (information competence) հասկացությունները:
  2. Ի՞նչ և ինչպե՞ս կարդալ։
  3. Տեղեկատվական աղբյուրների գնահատում, բարձրորակ բժշկական տեղեկատվություն։
  4. Համացանցային տեղեկատվական աղբյուրների որոնում և գնահատում։
  5. Ապացուցողական բժշկության տվյալների էլեկտրոնային շտեմարաններ՝ որոնման ալգորիթմը:


ԹԵՄԱ 6

Գիտական հետազոտությունների անցկացման սկզբունքներ և մեթոդաբանություն

  1. Կառուցվածք (design)՝ կլինիկական հետազոտությունների տեսակներ, դիտարկումային (observation study) հետազոտություններ և պատահական բաշխմամբ վերահսկվող փորձարկումներ (randomization), «կույր» եղանակ (“blinding” or masking method), «ոսկե» չափորոշիչ (gold standart), լաբորատոր ցուցանիշների միջին արժեքներ (reference test), հետազոտման քանակական և որակական եղանակներ:
  2. Համակարգված ամփոփ տեսություններ և գերվերլուծություններ՝ համակարգված ամփոփ տեսության կառուցվածք և մշակման մեթոդաբանություն, համակարգված ամփոփ տեսության և գրականության տեսության միջև տարբերություններ:
  3. Կլինիկական հետազոտությունների որակի գնահատում՝ «ապացույցների ստորակարգություն», հետազոտության մեթոդաբանական գնահատում, հետազոտության կենսաբարոյագիտական գնահատում:
  4. Գիտական կլինիկական հետազոտությունների անցկացման պատկերը Հայաստանում՝ գիտաբժշկական հոդվածներ, ատենախոսությունների թեզեր, գիտական աշխատանքների գրախոսման համակարգ:


ԹԵՄԱ 7

Կենսավիճակագրության սկզբունքներ բժիշկների համար

  1. Պատմական ակնարկ՝ ի՞նչ, ինչպե՞ս և ինչի՞ համար հաշվարկել, հաշվարկը Բաբելոնից մինչ մեր օրերը, «պետականաբանություն», «քաղաքական թվաբանություն», մաթեմատիկական վիճակագրություն:
  2. Տերմինաբանություն և հիմնական հասկացություններ՝ զրոյական վարկած, նորմալ (գաուսյան) բաշխում, ամբողջություն և ընտրանք, հավանականություն և վստահելիություն, համահարաբերակցություն և հետընթացություն, միջին թվաբանական, մոդա և մեդիանա, դիսպերսիա և միջին քառակուսի շեղում, վստահելիության ինտերվալ, «երեք սիգմայի» կանոն:
  3. Տվյալների գնահատում՝ քանակական և որակական ցուցանիշներ, պարամետրիկ և ոչ պարամետրիկ թեստեր, վիճակագրական աղյուսակներ, վիճակագրական ծրագրեր:
  4. Բժշկական վիճակագրություն՝ ինչի՞ համար և ինչպե՞ս է հարկավոր բժիշկներին սովորեցնել վիճակագրություն, «ոչ գիտական» բժշկություն, բժշկության մեջ վիճակագրության ներդրման առաջին փորձեր, «փոքր ընտրանքների» տեսություն:


ԹԵՄԱ 8

Առողջապահության և բժշկության չափորոշչավորում

  1. «Չափորոշիչ» հասկացություն՝ բժշկության չափորոշչավորման նպատակը և խնդիրները, տարբեր տեսակի չափորոշիչների համեմատական գնահատականը:
  2. Բժշկական օգնության որակի գնահատական՝ Դոնաբեդյանի «եռյակ», բժշկական միջամտությունների արդյունավետություն, անվտանգություն և տնտեսագիտական շահավետություն:
  3. Բժշկական չափորոշիչների մշակման մեթոդաբանություն՝ կլինիկական ուղեցույցներ, հիվանդի վարման գործելակարգեր, ախտորոշման և բուժման ալգորիթմներ:
  4. Ապացուցողական բժշկության մեթոդների կիրառումը բժշկական չափորոշիչների մշակման, գրախոսման և գնահատման ժամանակ:
  5. Առողջապահության չափորոշչավորումը Հայաստանում՝ անհրաժեշտության հիմնավորում, ներդրման ուղիներ, կազմակերպական, մեթոդաբանական, ֆինանսական և տնտեսագիտական տեսակետներ: 
   
 
 


Դասընթացների ուսումնական ծավալները և ժամանակացույցը՝ ըստ պայմանավորվածության: Դասընթացները անցկացվում են բժշկական հիմնարկների հրավերների համաձայն, կամ ունկնդիրների համալրմամբ:

Հայտերը ուղարկել հետևյալ հասցեով՝ info@ebm.am

 

Օնլայն ուսուցման երաշխավորված դասընթացներ՝

Բժշկագիտական տեղեկատվության երաշխավորված էլեկտրոնային շտեմարաններ՝

·       Հայկական բժշկություն: http://www.medlib.am

·       Российская медицина: http://www.scsml.rssi.ru

·       Общество специалистов доказательной медицины: http://osdm.org/

·       Concilium Medicum http://con-med.ru/

·       Cochrane library: http://www.thecochranelibrary.com

·       BioMed Central: http://www.biomedcentral.com

·       Clinical Evidence: http://clinicalevidence.bmj.com

·       DOAJ: http://www.doaj.org

·       Ovid: http://www.ovid.com

·       PubMed: http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed

·      HINARI: http://www.who.int/hinari/en