en-USru-RUhy-AM

ԿՎՈԴԼԻԲԵԹ – 2020
«Եթե ես լինեի առողջապահության նախարար...»


Պանդեմիայի դարաշրջանում Ժվանեցկու խորհուրդները՝

Առողջներին՝  ինքնամեկուսանալ,

Հիվանդներին՝ ինքնաբուժվել,

Բժիշկներին՝ ինքնապաշտպանվել,

Սովորողներին` ինքնաուսուցանվել,

Աղքատներին՝ ինքնաապահովվել,

Քաղցածներին՝ ինքնակշտանալ,

Թոշակառուներին՝ ինքնահեռանալ,

Մահացածներին՝ ինքնաթաղվել,

Դժգոհներին՝ ինքնալռել:

 

Կազմակերպիչներ
Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա (http://www.ebm.am/)
ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան (http://www.medlib.am/)

Անցկացման ժամկետները
2020 թ-ի սեպտեմբերի 26
Մասնակցության հայտերի ընդունում` մինչև 2020 թ. սեպտեմբերի 20-ը

Անցկացման վայրը
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Հասցե` Ռուբինյանց 29/3, 0035, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Վեբկայք՝ (http://www.medlib.am/)
էլ. հասցե ՝ info@medlib.am

Կվոդլիբեթին մասնակցելու համար թեզիսների ներկայացման կարգը
Ֆայլի անունը` հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառերը ներքոնշյալ ձևով` Հովհաննեսյան_ՀՀ_quodlibet.doc. Թեզիսները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Թեզիսի ծավալը չպետք է կազմի 1 էջից ավել, Word տեքստային խմբագրիչով, էջի չափը` A4, տառաչափը` 12, տառատեսակը` Unicode (Sylfaen, Times New Roman),  միջտողային տարածքը`1.0, բոլոր լուսանցքները` 2.5 սմ: Թեզիսի կառուցվածք պետք է ներառի`
• զեկույցի վերնագիրը
• հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառերը
• հետազոտության նպատակը
• արդյունքները
• եզրակացությունը
Թեզիսները կարող եք ուղարկել առցանց գրանցման օգնությամբ, կամ ուղարկել  info@ebm.am էլ. հասցեին:

Կազմկոմիտեի հասցեն
0035, Երևան, Ռուբինյանց 29/3, Հայաստանի Հանրապետություն
ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Հեռ. (+ 37410) 24-96-78
էլ. հասցե`info@ebm.am
Կվոդլիբեթի համակարգող՝ Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի 
Հեռ. (+ 37491) 49-60-37
էլ. հասցե՝ hovrouben@gmail.com
 

 


 

Կվոդլիբեթ


Կվոդլիբեթ (լատ. «disputatio de quodlibet», «ցանկացած թեմայով բանավեճ»)՝ միջնադարյան համալսարանի ուսանողների և դասախոսների կողմից տեղի ունեցող  հանդիսավոր ամենամյա բանավեճ (դիսպուտ), որի ընթացքում ուսանողները պետք է պատասխանեն առաջարկված թեմային վերաբերող հարցերին: Ընդ որում, կարող են ընտրվել ցանկացած թեմաներ և հարցեր:

1. Կվոդլիբեթի առավելությունը մյուս ավանդական, գիտական ձևերի համեմատությամբ (վեհաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ)՝
• ազատ մտածելակերպ՝ ստիպել մտածել նրանց, ովքեր դրան սովոր չեն,
• չկան անվիճելի ճշմարտություններ. յուրաքանչյուր դոգման ապացույցներ է պահանջում,
• չկան շինծու գիտական հեղինակություններ. և՛ ուսանողները, և՛ ակադեմիկոսները հավասար ձայնի իրավունք ունեն,
• ստեղծարար մտքի վաղ հասունացումը ստեղծագործելու հիմքն է,
• ճանապարհ դեպի Գիտության Տաճար, քանի որ «Եթե ճանապարհը դեպի Տաճար չի տանում, ապա ինչի համար է այն»,
• լուսաբանվում են տվյալ դարաշրջանի ամենա հրատապ թեմաները:

2. Կվոդլիբեթի թեման՝ «Եթե ես լինեի առողջապահության նախարար...»
Լուսաբանվող խնդիրները՝
1. «Covid-19» համաճարակի դեմ պայքարի կազմակերպչական խնդիրները:
2. «Covid-19» համաճարակի համաճարակաբանական տեսակետները:
3. «Covid-19» համաճարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերը:
4. «Covid-19» համաճարակի հետ կապված բարոյագիտական, կարեկցանքի և դեոնտոլոգիական տեսակետները:
Ազատ թեմա՝ (առաջարկվում է զեկուցողի կողմից):

3. Կվոդլիբեթի անցկացման կանոնները՝
1. Կվոդլիբեթը անցկացվում է չեզոք վայրում (գրադարան, գիտաժողովների դահլիճ, այգի, սրճարան և այլն): Այն երբեք չի անցկացվում պաշտոնական ուսումնական կամ գիտական հաստատություններում (համալսարան, ինստիտուտ, ակադեմիա և այլն):
2. Զեկույցի իրավունքը պատկանում է ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և կլինիկական օրդինատորներին:
3. Զեկույցները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
4. Զեկույցի ընթերցումն արգելվում է:
5. Կարելի է ընդհատել զեկուցողին՝ հարցեր տալու և սեփական կարծիքն արտահայտելու համար:
6. Թեմայի լուսաբանման տևողությունը՝ 15 րոպե:
7. Խրախուսվում է թեմայի յուրօրինակ ներկայացումը, թեմայի ինքնատիպությունը և ոչ սովորական լինելը, ինչպես նաև զեկուցողի արտաքին տեսքի համապատասխանությունը ներկայացվող զեկույցին։
8. Խրախուսվում է յուրաքանչյուր թեմայի քննարկումը:
9. Խրախուսվում են պատկերավոր կամ ձայնային բնույթի մեջբերումները՝ ինչպես զեկույցի, այնպես էլ քննարկման ընթացքում:
10. Զեկուցողները մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում չեն ներառվում:
11. Թեմայի ղեկավարները նույնպես չեն ներառվում մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:

4. Կվոդլիբեթի համակարգողի հիմնական պարտականություններն ու իրավունքները՝
• չի կարող հանդիսանալ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ
• իրավունք ունի լսարանից վտարել գրագողներին, խաբեբաներին և պարզապես հիմարներին,
• իրավունք ունի փոփոխել հարցը, ուղղել զեկուցողին և ընդդիմախոսին,
• մրցանակի չափի որոշման ժամանակ ունի որոշիչ ձայնի իրավունք:

5. Առավել աչքի ընկնող զեկուցողներին տրվում է խրախուսական մրցանակ: Մրցանակի բաշխումը որոշում է մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմի մեջ ներառվում են համալսարանի պրոֆեսորները և դոցենտները, ինչպես նաև ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները և տարբեր այլ մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պրոֆեսորների և ուսանողների ընկերակցության ներկայացուցիչների մասնաբաժինը սահմանվում է Կվոդլիբեթի մասնակցության համապատասխան (տոկոսային) հարաբերությամբ։ Հաղթողի վարկանիշը որոշվում է ըստ հետևյալ բաղկացուցիչների հանրագումարի՝
1. Թեմայի արդիականությունը (0-3 միավոր):
2. Զեկույցի որակը (0-5 միավոր):
3. Զեկույցի պատկերազարդ նյութերի որակը և ձևաչափը (0-3 միավոր):
4. Զեկուցողի՝ ընդդիմախոսին ընդիմադրելու ունակությունը (0-4 միավոր):
5. Մյուս զեկույցների վերաբերյալ քննարկման մասնակցությունը (0-3 միավոր):
6. Նյութի մատուցման յուրօրինակությունը (0-1 միավոր):
7. Զեկուցողի արտաքին տեսքը (0-1 միավոր):
Ամենաբարձրը հնարավոր միավորների քանակը՝ 20 միավոր է: Հավասար միավորների դեպքում որոշիչ է համարվում Կվոդլիբեթի համակարգողի կարծիքը։

Կվոդլիբեթի համակարգող                                                                                    
ԱԲՄՀԱ նախագահ
Ռուբեն Հովհաննեսյան