en-USru-RUhy-AM

ԿՎՈԴԼԻԲԵԹ

Հայրենական բժշկական գիտության, կրթության և գործնական առողջապահության արդի հարցերը

Կազմակերպիչներ՝

ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան (http://www.medlib.am/)

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա (http://www.ebm.am/)

Անցկացման ժամկետները՝

2016թ.-ի հոկտեմբերի 7-ից 8-ը

Մասնակցության հայտերի ընդունում` մինչև 2016թ. սեպտեմբերի 20

Անցկացման վայրը՝

Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հասցե` Ռուբինյանց 29/3, 0035, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Վեբկայք՝ (http://www.medlib.am/)

էլ. հասցե ՝ info@medlib.am

Կվոդլիբեթին մասնակցելու համար թեզիսների ներկայացման կարգը

Ֆայլի անունը` հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառերը ներքոնշյալ ձևով` Հովհաննեսյան_ՌԱ_quodlibet.doc. Թեզիսները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Թեզիսի ծավալը պետք է կազմի 0.5-1 էջ, Word տեքստային խմբագրիչով, էջի չափը` A4, տառաչափը` 12, տառատեսակը` Unicode (Sylfaen),  միջտողային տարածքը`1.0, բոլոր լուսանցքները` 2.5 սմ: Թեզիսի կառուցվածքն իր մեջ ներառում է`

·       զեկույցի վերնագիր

·       հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառեր

·       հաստատություն

·       հետազոտության նպատակ

·       հետազոտության եղանակներ

·       արդյունքներ

·       եզրակացություն

Թեզիսները կարող եք ուղարկել առցանց գրանցման օգնությամբ, կամ ուղարկել  info@ebm.am էլ. հասցեին:

Կազմկոմիտեի հասցեն

0035, Երևան, Ռուբինյանց 29/3, Հայաստանի Հանրապետություն

ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հեռ. (+ 37410) 24-96-78

վեբկայքը` http://www.ebm.am/

էլ. հասցե`info@ebm.am

Կվոդլիբեթի համակարգող՝ Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի

էլ. հասցե՝ hovrouben@gmail.com

 

 

 

Կվոդլիբեթ

Կվոդլիբեթ (լատ. «disputatio de quodlibet», «ցանկացած թեմայով բանավեճ»)՝ միջնադարյան համալսարանում տեղի ունեցող  հանդիսավոր ամենամյա բանավեճ (դիսպուտ), որի ընթացքում հատուկ ընտրված անձը պետք է պատասխանի առաջարկված թեմային վերաբերող հարցերին: Ընդ որում, կարող են ընտրվել ցանկացած թեմաներ և հարցեր:

 

1. Կվոդլիբեթի առավելությունը մյուս ավանդական, գիտական ձևերի համեմատությամբ (վեհաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ)՝

·       ազատ մտածելակերպ՝ ստիպել մտածել նրանց, ովքեր դրան սովոր չեն,

·       չկան անվիճելի ճշմարտություններ. յուրաքանչյուր դոգման ապացույցներ է պահանջում,

·       չկան շինծու գիտական հեղինակություններ. և՛ ուսանողները, և՛ ակադեմիկոսները հավասար ձայնի իրավունք ունեն,

·       ստեղծարար մտքի վաղ հասունացումը ստեղծագործելու հիմքն է,

·       ճանապարհ դեպի Գիտության Տաճար, քանի որ «Եթե ճանապարհը դեպի Տաճար չի տանում, ապա ինչի համար է այն»,

·       տվյալ դարաշրջանի ամենա հրատապ թեմաները:

 

2. Կվոդլիբեթի թեմաները՝

1.     Բժշկության և հանրության միջև գոյություն ունեցող առավել բարենպաստ և առավել տհաճ գործոնները:

2.     Վճարովի բժշկական ծառայությունների առավելություններն ու թերությունները:

3.     Բժշկական կրթություն՝ ու՞մ , ի՞նչ  և ինչպե՞ս ուսուցանել:

4.     Ապացուցողական և անհատականացված (անձնավորված) բժշկություն՝ «բացառման բացառում» և/կամ առաջընթացության և հաջորդականության միասնություն:

5.     Ավանդական (պաշտոնական/գիտական/ապացուցողական) և կոմպլեմենտար (ժողովրդական/այլընտրանքային/լրացուցիչ) բժշկություն՝ հակասություններ և հատման կետեր։

6.     Դեղագիտական հոգացություն՝ պատասխանատու ինքնաբուժում թե՞ բժշկի փոխարեն դեղագետին դիմել:

7.     Բժշկության ապագան՝ Quo vadis:

8.     Ազատ թեմա (առաջարկվում է զեկուցողի կողմից):

 

3. Կվոդլիբեթի անցկացման կանոնները՝

1.       Կվոդլիբեթը անցկացվում է չեզոք վայրում (գրադարան, գիտաժողովների դահլիճ, այգի, սրճարան և այլն): Այն երբեք չի անցկացվում պաշտոնական ուսումնական կամ գիտական հաստատություններում (համալսարան, ինստիտուտ, ակադեմիա և այլն):

2.       Զեկույցի իրավունքը պատկանում է ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և կլինիկական օրդինատորներին:

3.       Զեկույցները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

4.       Արտասահմանյան մասնակիցների համար նախատեսված է հեռակա մասնակցություն հեռուստագիտաժողովի կարգավիճակում, ինչը սակայն չի ազատում զեկուցողին բոլոր նշված պայմանների պահպանումից:

5.       Զեկույցի ընթերցումն արգելվում է:

6.       Կարելի է ընդհատել զեկուցողին՝ հարցեր տալու և սեփական կարծիքն արտահայտելու համար:

7.       Թեմայի լուսաբանման տևողությունը՝ 15 րոպե:

8.       Խրախուսվում է թեմայի յուրօրինակ ներկայացումը, թեմայի ինքնատիպությունը և ոչ սովորական լինելը, ինչպես նաև զեկուցողի արտաքին տեսքի համապատասխանությունը ներկայացվող զեկույցին։

9.       Խրախուսվում է յուրաքանչյուր թեմայի քննարկումը:

10.   Խրախուսվում են պատկերավոր կամ ձայնային բնույթի մեջբերումները՝ ինչպես զեկույցի, այնպես էլ քննարկման ընթացքում:

11.   Զեկուցողները մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում չեն ներառվում:

12.   Թեմայի ղեկավարները նույնպես մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում չեն ներառվում:

13.   Լավագույն արդիական և յուրօրինակ զեկույցները կհրապարակվեն Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսում:

 

4. Կվոդլիբեթի համակարգողի հիմնական պարտականություններն ու իրավունքները՝

·       որոնել ճշմարտությունը և  լսարանից վտարել գրագողներին, խաբեբաներին և պարզապես հիմարներին,

·       հարցի փոփոխման, զեկուցողին և ընդդիմախոսին ուղղելու իրավունք,

·       մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում որոշիչ ձայնի իրավունք:

 

5. Առավել աչքի ընկնող զեկուցողներին տրվում է խրախուսական մրցանակ (50-150.000 դրամ): Մրցանակի չափը և բաշխումը որոշում է մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմի մեջ ներառվում են համալսարանի պրոֆեսորները և դոցենտները, ինչպես նաև ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները և տարբեր այլ մասնագիտական բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պրոֆեսորների և ուսանողներ ընկերակցության այս կամ այն ներկայացուցիչների մասնաբաժինը սահմանվում է Կվոդլիբեթի մասնակցության համապատասխան (տոկոսային) հարաբերությամբ։ Հանձնաժողովի անդամակցության անվանակազմը որոշվում է Կվոդլիբեթի մասնակիցների բաց քվեարկությամբ։ Հաղթողի վարկանիշը որոշվում է ըստ հետևյալ բաղկացուցիչների հանրագումարի՝

1.    Թեմայի արդիականությունը (0-5 միավոր):

2.    Զեկույցի որակը (0-5 միավոր):

3.    Զեկույցի ներկայացման ձևաչափը (0-2 միավոր):

4.    Թեմայի մշակման մեջ զեկուցողի ինքնուրույն ներդրման աստիճանը (0-2 միավոր):

5.    Զեկուցողի՝ ընդդիմախոսին ընդիմադրելու ունակությունը (0-2 միավոր):

6.    Մյուս զեկույցների վերաբերյալ քննարկմանը մասնակցությունը (0-1 միավոր):

7.    Թեման լուսաբանող նյութերի որակը (0-1 միավոր):

8.    Նյութի մատուցման յուրօրինակությունը (0-1 միավոր):

9.    Զեկուցողի արտաքին տեսքը (0-1 միավոր):

Կլինիկական աշխատանքները գնահատելիս (կետեր 2 և 3) հանձնաժողովը պետք է ղեկավարվի ներքոնշյալ ազյուսակում բերված չափանիշներով:

Ամենաբարձրը հնարավոր միավորների քանակը՝ 20 միավոր է: Հավասար միավորների դեպքում որոշիչ է համարվում Կվոդլիբեթի համակարգողի կարծիքը։


 


Կլինիկական աշխատանքների գնահատման չափանիշները

 

Չափանիշներ

Չափանիշների աստիճանավորում

Գիտական խնդրի (հետազոտության) ձևակերպում

· տվյալներ չկան,

· ոչ բավարար հիմնավորումներ,

· պարզ և տրամաբանական ձևակերպում:

Հետազոտության նպատակը

· ձևակերպում չկա,

· հետազոտության նպատակը կապված է վարկածի հիմնավորման հետ:

Հետազոտության խնդիրները

· ձևակերպված չեն,

· բավարար պարզ չեն ձևակերպված,

· պարզ ձևակերպված են, թույլ են տալիս հասնել նպատակին:

Հետազոտության կառուցվածքի հայտարարում

· հայտարարված չէ,

· ոչ լիարժեք և ճիշտ դիզայնի սահմանում,

· պարզ և հիմնավոր սահմանում:

Վերջնական կետերի ընտրության հիմնավորում

· նշված չեն,

· նշված են, բայց ոչ համարժեք հիմնավորմամբ,

· նշված է համարժեք հիմնավորմամբ:

Համեմատվող խմբերի ձևավորման չափանիշներ

· նշված չեն,

· նշված են, բայց ոչ բավարար հիմնավորմամբ,

· նշված են ներառման/բացառման չափանիշները հիմնավորմամբ:

Կլինիկական նյութի նկարագրություն

· ներկայացված չէ,

· ներկայացված է, բայց համեմատվող խմբերի համասեռության վերաբերյալ տվյալներ չկան,

· նկարագրված են համեմատվող խմբերի համասեռության և համադրելիության բնութագրերը:

Վիճակագրական վերլուծության եղանակների նկարագրություն

· տվյալ բաժինը բացակայում է,

· նշված չեն ընտրված բնութագրերի չափանիշները,

· նշված չեն վիճակագրական վերլուծության եղանակները,

· ընտրված բնութագրերն և վիճակագրական եղանակները նշված են, բայց ոչ համարժեք ընտրանքերին,

· միանշանակ և համարժեք նկարագրված են վիճակագրական վերլուծության եղանակները:

Վիճակագրական վերլուծության արդյունքների ներկայացման որակը

· վիճակագրական վերլուծության եղանակները համարժեք չեն,

· թվային նյութը ներկայացված չէ, կամ որոշ տոկոսներով է ներկայացված՝ առանց մասնաբաժինների սխալի նշման,

· նշված են «p» մեծության միայն սահմանային արժեքները,

· նշված են «p» մեծության ճշգրիտ արժեքները,

· օգտագործվում են վստահելիության միջակաքերը և «p» մեծության չշգրիտ արժեքները:

Եզրակացություն

· ոչ պարզ եզրակացություն,

· հիմնված չէ թվային նյութի վրա,

· հիմնավորվում է ոչ ճշգրիտ վիճակագրական տվյալների վրա,

· եզրակացությունը հիմնված է վիճակագրական նշանակելիության մակարդակի վրա: