ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
en-USru-RUhy-AM

Վերջին տարիներին համաշխարհային բժշկագիտության բնագավառում, ինչպես նաև առողջապահության համակարգի զարգացման գործում կլինիկական համաճարակաբանության և ապացուցողական բժշկության ազդեցության զգալի աճ է նկատվում: Արագ զարգանում է կլինիկական ուղեցույցների մշակման մեթոդաբանությունը, ցավոք, որի առաջխաղացմանը չեն հասցնում հետևել ազգային առողջապահական կառավարման մարմիններն ու մասնագիտական բժշկական կազմակերպությունները:

Առողջապահական տեխնոլոգիաների կուտակված փորձը, հիմնված ապացուցված գնահատականի վրա, հիմնականում կենտրոնացված է ամենահարուստ երկրներում: Մինչդեռ, այդպիսի գնահատականը, առաջին հերթին անհրաժեշտ և օգտակար է անցումային շրջանում գտնվող և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների համար: Միևնույն ժամանակ կարևորելով հանրային բանավեճի ընդլայնումն այն հարցերի շրջանակներում, որոնք առաջանում են առողջապահության բնագավառում ապացուցողական բժշկության ներդնելու կապակցությանբ, անհրաժեշտ ենք համարում շեշտել միջազգային համագործակցության հրատապությունը նշված հիմնահարցերի վերաբերյալ: Վերոհիշյալ հիմնախնդիրները հանդիսացան նախադրյալներ` «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովի անցկացման համար:  Գիտաժողովը կայացավ 2015թ. սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին և դասախոսություններով ելույթ ունեցան տարբեր երկրների կլինիկական համաճարակաբանության և ապացուցողական բժշկության հայտնի մասնագետներ: Դրանց թվում՝ Սավելի Բաշչինսկի (Մոսկվա, Ռուսաստան), Նիկիտա Զորին (Մոսկվա, Ռուսաստան), Վասիլի Լեոնով (Անապա, Ռուսաստան), Ելենա Նովիչկովա (Կիև, Ուկրաինա), Սյուզան Նորիս (Ժնև, Շվեյցարիա), Մարկ Վիլսոն (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Վասիլի Վլասով (Մոսկվա, Ռուսաստան), Կոնստանտին Վորոբյով (Լուգանսկ, Ուկրաինա), Պավել Վորոբյով (Մոսկվա, Ռուսաստան), Վիտալի Օմելյանովսկի (Մոսկվա, Ռուսաստան), Զբիշ Ֆեդորովիչ (Մանամա, Բահրեյն): 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գիտաժողովի գիտական ծրագիրը, զեկույցները և նյութերի ժողովածուն:

 

Գիտական ծրագիր

Պլենար զեկույցներ

Նյութերի ժողովածու

   




ՌուբենՀովհաննեսյան
բ.գ.դ., պրոֆեսոր
գիտաժողովի համանախագահ
Վասիլի Վլասով
բ.գ.դ., պրոֆեսոր
գիտաժողովի համանախագահ
Զբիշ Ֆեդորովիչ
բժշկության դոկտոր, պրոֆեսոր
գիտաժողովի համանախագահ