ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
en-USru-RUhy-AM

Ասոցիացիայի մասին

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան (ԱԲՄՀԱ) գրանցվել է 2013 թվականին և հադիսանում է կամավոր, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն, որը գործում է Կանոնադրության համաձայն:

ԱԲՄՀԱ հիմնական նպատակն է՝ ապացուցողական բժշկության սկզբունքների ու մեթոդաբանության կիրառման և տարածման միջոցով բժշկական կրթության, բժշկագիտության և գործնական առողջապահության որակի բարձրացումը:

ԱԲՄՀԱ խնդիրները բժշկական կրթության ոլորտում՝

  • ուսանողների, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների, դասախոսների և բժիշկների համար կլինիկական հետազոտությունների արդյունքների որոնման և գնահատման  եղանակներին նվիրված ուսուցողական դասընթացների անցկացում,
  • ապացուցողական բժշկության մեթոդաբանությանը նվիրված տեղեկատվական և մեթոդական նյութերի պատրաստում:

ԱԲՄՀԱ խնդիրները բժշկագիտության ոլորտում՝

  • կլինիկական և գիտական հետազոտությունների պլանավորման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ խորհրդատվության ցուցաբերում,
  • ապացուցողական բժշկության մեթոդաբանության ոլորթում առաջատար միջազգային կազմակերպությունների փորձի հետազոտում, համախմբում և տարածում,
  • Կոկրենյան համագործակցության սկզբունքների համաձայն հայրենական կլինիկական հետազոտությունների արդյունքների շտեմարանի ստեղծում, գնահատում և համալրում,
  • հայրենական գիտական հրապարակումների  (հոդվածների, ատենախոսությունների), բժշկական օգնության չափորոշիչների, հիվանդների վարման գործելակարգերի մեթոդաբանական որակի փորձագիտական գնահատում:

ԱԲՄՀԱ խնդիրները առողջապահական ոլորտում՝

  • հայրենական առողջապահության համակարգի չափորոշչավորման գործընթացի տեղեկատվական ապահովվում և մեթոդաբանական աջակցում,
  • հիվանդների վարման մշակվող գործելակարգերի և ալգորիթմների ապացուցողական փորձագիտական գնահատում,
  • կլինիկական որոշումների ապացույցելիությունը բարձրացնող տեղեկատվական տեխնոլոգիաների մշակում և ներդրում:

ԱԲՄՀԱ անդամակցությունը

Ասոցիացիայի անդամ կարող են լինել այն անձինք, որոնք ուսուցանում են բժշկական ուսումնական հաստատություններում կամ ունեն բարձրագույն բժշկական կրթություն և ընդունում են Ասոցիացիայի Կանոնադրությունը:

ԱԲՄՀԱ անդամակցության համար անհրաժեշտ է՝

1)      առօրյա գործունեության ընթացքում առաջնորդվել ԱԲՄՀԱ Կանոնադրությունով (տես վերևում),

2)      լրացնել դիմումը և հարցաթերթիկը և ուղարկել այն info@ebm.am հասցեով:

ԱԲՄՀԱ նախագահ

Ռուբեն Հովհաննեսյան