en-USru-RUhy-AM

Սողոմոնի փորձառու իմաստությունը կամ Ընտրված մտքեր Ժողովողից

Ոչինչ նոր չէ լուսնի տակ՝

ինչ կա, եղել է, և կլինի հավիտյանս հավիտենից։

Նախկինում էլ արյունը հոսում էր գետի պես,

Նախկինում էլ մարդը լաց էր լինում երեխայի պես,

Նախկինում էլ նա զոհը է եղել ճակատագրի,

Հույսի, թուլության ու մեղքի։

ՆՄ Կարամզին

 

 

ԿՎՈԴԼԻԲԵԹ – 2021

«Պատվաստվե՞լ թե չպատվաստվել այս է խնդիրը»

 

 

 

 

Կազմակերպիչներ

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա (http://www.ebm.am/)

ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան (http://www.medlib.am/)

 

Անցկացման ժամկետները

2021 թ-ի հոկտեմբերի 16

Մասնակցության հայտերի ընդունում` մինչև 2021 թ. սեպտեմբերի 20-ը

 

Անցկացման վայրը

Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հասցե` Ռուբինյանց 29/3, 0035, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Վեբկայք՝ (http://www.medlib.am/)

էլ. հասցե ՝ info@medlib.am

 

Կվոդլիբեթին մասնակցելու համար թեզիսների ներկայացման կարգը

Ֆայլի անունը` հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառերը ներքոնշյալ ձևով` Հովհաննեսյան_ՀՀ_quodlibet.doc. Թեզիսները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Թեզիսի ծավալը չպետք է կազմի 1 էջից ավել, Word տեքստային խմբագրիչով, էջի չափը` A4, տառաչափը` 12, տառատեսակը` Unicode (Sylfaen, Times New Roman),  միջտողային տարածքը`1.0, բոլոր լուսանցքները` 2.5 սմ: Թեզիսի կառուցվածք պետք է ներառի`

  • զեկույցի վերնագիրը
  • հեղինակի ազգանունը և անվան, հայրանվան առաջին տառերը
  • հետազոտության նպատակը
  • արդյունքները
  • եզրակացությունը

Թեզիսները կարող եք ուղարկել առցանց գրանցման օգնությամբ, կամ ուղարկել  info@ebm.am էլ. հասցեին:

 

Կազմկոմիտեի հասցեն

0035, Երևան, Ռուբինյանց 29/3, Հայաստանի Հանրապետություն

ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հեռ. (+ 37410) 24-96-78

էլ. հասցե`info@ebm.am

Կվոդլիբեթի համակարգող՝ Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի

Հեռ. (+ 37491) 49-60-37

էլ. հասցե՝ hovrouben@gmail.com

 

 

Կվոդլիբեթ

Կվոդլիբեթ (լատ. «disputatio de quodlibet», «ցանկացած թեմայով բանավեճ»)՝ միջնադարյան համալսարանի ուսանողների և դասախոսների կողմից տեղի ունեցող  հանդիսավոր ամենամյա բանավեճ (դիսպուտ), որի ընթացքում ուսանողները պետք է պատասխանեն առաջարկված թեմային վերաբերող հարցերին: Ընդ որում, կարող են ընտրվել ցանկացած թեմաներ և հարցեր:

 

  1. Կվոդլիբեթի առավելությունը մյուս ավանդական, գիտական ձևերի համեմատությամբ (վեհաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ)՝
  • ազատ մտածելակերպ՝ ստիպել մտածել նրանց, ովքեր դրան սովոր չեն,
  • չկան անվիճելի ճշմարտություններ. յուրաքանչյուր դոգման ապացույցներ է պահանջում,
  • չկան շինծու գիտական հեղինակություններ. և՛ ուսանողները, և՛ ակադեմիկոսները հավասար ձայնի իրավունք ունեն,
  • ստեղծարար մտքի վաղ հասունացումը ստեղծագործելու հիմքն է,
  • ճանապարհ դեպի Գիտության Տաճար, քանի որ «Եթե ճանապարհը դեպի Տաճար չի տանում, ապա ինչի համար է այն»,
  • լուսաբանվում են տվյալ դարաշրջանի ամենա հրատապ թեմաները:

 

  1. Կվոդլիբեթի թեման՝ «Պատվաստվե՞լ թե չպատվաստվել այս է խնդիրը»

Լուսաբանվող խնդիրները՝

  1. «Covid-19» համաճարակի դեմ պատվաստման բժշկական և կազմակերպչական հարցերը:
  2. «Covid-19» համաճարակի դեմ պատվաստուկների համեմատական գնահատականը:
  3. «Covid-19» համաճարակի դեմ պատվաստման հետ կապված սոցիալական խնդիրները:
  4. «Covid-19» համաճարակի դեմ պատվաստման հետ կապված հոգեբանական խնդիրները:
  5. «Covid-19» համաճարակի հետ կապված բարոյագիտական, կարեկցանքի և դեոնտոլոգիական տեսակետները:

 

  1. Կվոդլիբեթի անցկացման կանոնները՝
  1. Կվոդլիբեթը անցկացվում է չեզոք վայրում (գրադարան, գիտաժողովների դահլիճ, այգի, սրճարան և այլն): Այն երբեք չի անցկացվում պաշտոնական ուսումնական կամ գիտական հաստատություններում (համալսարան, ինստիտուտ, ակադեմիա և այլն):
  2. Զեկույցի իրավունքը պատկանում է ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և կլինիկական օրդինատորներին:
  3. Զեկույցները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
  4. Զեկույցի ընթերցումն արգելվում է:
  5. Թեմայի լուսաբանման տևողությունը՝ 15 րոպե:
  6. Խրախուսվում է թեմայի յուրօրինակ ներկայացումը, թեմայի ինքնատիպությունը և ոչ սովորական լինելը, ինչպես նաև զեկուցողի արտաքին տեսքի համապատասխանությունը ներկայացվող զեկույցին։
  7. Խրախուսվում են պատկերավոր կամ ձայնային բնույթի մեջբերումները՝ ինչպես զեկույցի, այնպես էլ քննարկման ընթացքում:
  8. Խրախուսվում է յուրաքանչյուր թեմայի քննարկումը:
  9. Զեկուցողները մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում չեն ներառվում:
  10. Թեմայի ղեկավարները նույնպես չեն ներառվում մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:
  11. Առաջին անգամ սահմանվում է Հանդիսատեսի համակրանքի հատուկ մրցանակ, որը շնոհրվում է Կվոդլիբեթի այն մասնակցին, ով ստացել է հանդիսատեսների կողմից ամենամեծ քանակի ձայները (որոշվում է գաղտնի քվեարկությամբ Կվոդլիբեթի վերջում):
  12. Առաջին անգամ սահմանվում է Մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենա «կվոդլիբեթային» անդամի հատուկ մրցանակ (որոշվում է գաղտնի քվեարկությամբ Կվոդլիբեթի վերջում): Մրցանակը շնորհվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի այն անդամին, ով արդյունքների վերջնական քննարկման ժամանակ ցույցաբերեց Կվոդլիբեթի թեմայի վերաբերյալ մեծագույն իմացություն, ինչպես նաև հումորի բացառիկ զգացում:

 

  1. Կվոդլիբեթի համակարգողի հիմնական պարտականություններն ու իրավունքները՝
    • չի կարող հանդիսանալ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ
    • իրավունք ունի լսարանից վտարել գրագողներին, խաբեբաներին և պարզապես հիմարներին,
    • իրավունք ունի փոփոխել հարցը, ուղղել զեկուցողին և ընդդիմախոսին,
    • մրցանակի չափի որոշման ժամանակ ունի որոշիչ ձայնի իրավունք:

 

  1. Առավել աչքի ընկնող զեկուցողներին տրվում է խրախուսական մրցանակ: Մրցանակի բաշխումը որոշում է մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմի մեջ ներառվում են համալսարանի պրոֆեսորները և դոցենտները, ինչպես նաև ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները և տարբեր այլ մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պրոֆեսորների և ուսանողների ընկերակցության ներկայացուցիչների մասնաբաժինը սահմանվում է Կվոդլիբեթի մասնակցության համապատասխան (տոկոսային) հարաբերությամբ։ Հաղթողի վարկանիշը որոշվում է ըստ հետևյալ բաղկացուցիչների հանրագումարի՝
  1. Թեմայի արդիականությունը (0-3 միավոր):
  2. Զեկույցի որակը (0-5 միավոր):
  3. Զեկույցի պատկերազարդ նյութերի որակը և ձևաչափը (0-3 միավոր):
  4. Զեկուցողի՝ ընդդիմախոսին ընդիմադրելու ունակությունը (0-4 միավոր):
  5. Մյուս զեկույցների վերաբերյալ քննարկման մասնակցությունը (0-3 միավոր):
  6. Նյութի մատուցման յուրօրինակությունը (0-1 միավոր):
  7. Զեկուցողի արտաքին տեսքը (0-1 միավոր):

Ամենաբարձրը հնարավոր միավորների քանակը՝ 20 միավոր է: Հավասար միավորների դեպքում որոշիչ է համարվում Կվոդլիբեթի համակարգողի կարծիքը։

 

Կվոդլիբեթի համակարգող                                                                                    

ԱԲՄՀԱ նախագահ                                                                                                   Ռուբեն Հովհաննեսյան

 

123movies

replica rolex watches glowreplica.com fake watches https://www.minereplica.com/ https://missreplica.com replica uhren kaufen https://uhrenreplik.com replicas relojes replicas de relogios best replica watches