ARMENIAN ASSOCIATION OF SPECIALISTS IN EVIDENCE-BASED MEDICINE


en-USru-RUhy-AM

2021 թ. հոկտեմբերի 28-ին կյանքից հեռացավ Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանը:

Ռուբեն Հովհաննեսյանը ծնվել է 1951 թ. Հոկտեմբերի 16-ին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1980-1984 թթ. եղել է Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար: 1984-1993 թթ. եղել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բժիշկ: 1987 թ-ին պաշտպանել է «Прогностическое значение исследований микроциркуляции у больных пороками сердца при решении вопроса о показаниях к оперативному вмешательству»  թեմայով թեկնածուական ատենախոսությունը, 1993 թ-ին պաշտպանել է «Патогенетические аспекты синдрома длительного сдавления» թեմայով դոկտորական ատենախոսությունը: 1993-1997 թթ. եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի համալսարանական կլինիկայի հիմնադիր-ղեկավար: 1998-2000 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարության վարչության պետ: 1998 թ. եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական ախտաբանության ֆիզիոլոգիայի ամբիոնի հիմնադիր-ղեկավար: 2000 թ-ից եղել է «Բժշկական սեղմագրեր հայկական հանդեսի» հիմնադիր-գլխավոր խմբագիր: 1998-2012 թթ. եղել է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1999-2001 թթ.  ղեկավարել է ՀՀ ԱՆ գիտության, կրթության և կադրային ներուժի վարչությունը: 2012-2016 թթ. եղել է ՀՀ ԱՆ ԱԱԻ գլխավոր փորձագետ: 2013  թ-ից եղել է «Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա»  ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ: 2016-2017 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնը: 2017 թ-ից եղել է ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ:

Ռուբեն Հովհաննեսյանի ջանքերով Հայաստանում ներդրվել է Ապացուցողական բժշկության սկզբունքները: Տարիներ շարունակ նա Հայաստանում կազմակերպել և անցկացրել է միջազգային գիտաժողովներ, դասընթացներ և գործնական պարապմունքներ նվիրված Ապացուցողական բժշկության հիմնահարցերին: Նրա ջանքերով Հայաստանում վերածնունդ առավ Կվոդլիբեթի գաղափարը և կազմակերպվեցին ամենամյա կվոդիբեթներ:

Ռուբեն Հովհաննեիսյանը անդամակցել է Կոկրենյան Համագործակցությանը, Ախտաբան-ֆիզիոլոգների համաշխարհային ընկերությանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է հինգ թեկնածուական ատենախոսություններ: Նա ավելի քան 180 գիտական աշխատության, 2 մենագրության, 4 գյուտի արտոնագրի և 14 նորարական առաջարկությունների հեղինակ է:

Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ կենսաբժշկագիտության զարգացման, ապացուցողական բժշկության սկզբունքների և երիտասարդ կադրերի պատրաստման համար: Նրա հիշատակը մշտապես կմնա բազմաթիվ բուժաշխատողների և նրան ճանաչողների սրտերում:

 

123movies

replica rolex watches glowreplica.com fake watches https://www.minereplica.com/ https://missreplica.com replica uhren kaufen https://uhrenreplik.com replicas relojes replicas de relogios best replica watches